Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցի է հայտնվել:
Գյուղացիները հայտնել են, որ ադրբեջանցուն գյուղի հացի փռան մոտ են տեսել։ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են։