Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այս մասին Facebook-ի էջում հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նշում է, որ վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման եւ նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։
Նրանցից 4 զինծառայողներն ու 2 քաղաքացիական անձինք գերեվարվել էին մինչ Արցախյան պատերազմը, իսկ 26 զինծառայողներն ու 12 քաղաքացիական անձինք՝ պատերազմի ընթացքում և պատերազմի դադարից հետո։