Նիժնի Նովգորոդի Ստրիգինոյի միջազգային օդանավակայանից փետրվարի 12-ից թռիչքներ են բացվում դեպի Երեւան:
Չվերթները նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Ուղևորությունը կտևի մոտ երեք ժամ՝ թռիչքը Ստրիգինոյից՝ ժամը 23:30-ին, ժամանում Զվարթնոց օդանավակայան՝ ժամը 03:25-ին:
Հետադարձ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին՝ Երևանից ժամը 04:25-ին մեկնելով և Նիժնի Նովգորոդում վայրէջք կատարելով ՝ ժամը 06:20-ին: Նշենք, որ Երևանից թռիչքների ժամերը նշված են տեղական ժամանակով, իսկ Նիժնի Նովգորոդից՝ մոսկովյան:
Նշվում է, որ չվերթները կիրականացնի Իքար ավիաընկերությունը՝ Embraer օդանավերով՝ 110 ուղեւորներով:
Երթուղին կդառնա Նիժնի Նովգորոդի օդային նավահանգստից առաջին միջազգային ուղղությունը՝ երկարատեւ դադարից հետո։
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարի 3-ին որոշում էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին: