Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել,որի համաձայն Ռուսաստանը չի արտաքսի օտարերկրացիներին մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, եթե նրանք ոչ մի հանցանք չեն գործել, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բացառություն են կալանավայրերից ազատված օտարերկրացիները, ովքեր խախտել են Ռուսաստանի պետական սահմանի օրենսդրությունը կամ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար:
Համաձայն հրամանագրի՝ Ռուսաստանում օտարերկրացիները իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 30-ը դիմել ՆԳ նախարարություն՝ իրենց օրինական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել երկիրը: