Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անց է կացվել բադմինթոնի բաց մրցաշարը։ Նրա կազմակերպիչներն են Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան և Երևանի «Մոսկվայի Տուն» բժշկական կենտրոնը:
Մրցաշարի ընթացքում մասնակցություն են ունեցել դիվանագիտական առաքելությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումների թվում առանձնակի տեղ է զբաղեցնում Մոսկվային 872-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Երևանում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) բացվել է «Մոսկվան և մոսկվացիները» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Այստեղ ցուցադրության են դրված մոսկովյան հայտնի նկարիչների կտավներ, որոնց թվում են Պավել Կուզնեցովի, Դմիտրի Նալբանդյանի, Մարիա Յակունչիկովայի և այլ անվանի վարպետների աշխատանքները։ Մոսկվայի օրվա առթիվ թանգարանում տեղի է ունեցել նաև «Ոսկեկատար Մոսկվա» խորագրով համերգը։
Հնչել են Ռուսաստանի մայրաքաղաքին նվիրված երգեր: Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 15-ը: Միջոցառումների շրջանակում աչքի են ընկել նաև Երևանի երկինք բաց թողնված ռուսական եռագույնով փուչիկները։
Նշենք, որ Երևանում Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 7-ին Երևանում « Երևանի Մոսկվայի տուն » կենտրոնում , որին ներկա են գտնվել պետական իշխանության մարմինների և դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, վետերաններ, հայրենակիցներ և կենտրոնի բարեկամներ: