Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Աղբյուրի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։