Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ այն բանից հետո, երբ համաձայնագրի բոլոր կողմերը կսկսեն կատարել իրենց պարտավորությունները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքերը:
«Իրանը բանակցություններ կսկսի միջուկային գործարքի շուրջ, երբ կողմերը վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը»,-ասել է նա: Ընդ որում՝ Զարիֆը նշել է, որ միջուկային գործարքում փոփոխություններ կատարելու շուրջ բանակցություններ չեն լինի:
Զարիֆի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ի տարբերություն եվրոպական երկրների, ձգտում են կատարել իրենց պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում: