«Մենք պետք է հիշենք յուրաքանչյուրին, ով իր կյանքը տվեց մեր ապագայի համար՝ հույսով, որ մեր երեխաները կապրեն ավելի լավ աշխարհում»:
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Երևանի Հաղթանակի զբոսայգում, որտեղ տեղի է ունեցել «Հիշատակի պարտեզ» ակցիան:
Ըստ նրա՝ դա հատկապես կարևոր է այսօր, երբ փորձեր են արվում վերաշարադրել պատմությունը և մոռացության մատնել խորհրդային ժողովրդի սխրանքը:
Մեր պարտքն է հիշել բոլոր զոհվածներին: Այս հիշողությունը մեզ ուժ է տալիս ապրելու, լուծելու այն դժվարին խնդիրները, որոնք կյանքը դնում է մեր առջև և հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվում ենք այսօր:
Շատ կարևոր է, որ այս գործողությունը տեղի ունենա Հայաստանում, որն այսօր շատ դժվար ժամանակներ է ապրում: Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդների սխրանքի պատմական հիշողությունը հայ ազգին ուժ տա հաղթահարելու իր առջև ծառացած փորձությունները:
Մենք ձեր կողքին ենք և միշտ կաջակցենք ձեզ», – ընդգծեց Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը: