2021 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 117,315 միլիոն ԱՄՆ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք՝ ԱՄՆ-ից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը թուրքական զենք գնողների շարքում:
Այս մասին հայտնում է «Anadolu»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի առևտրի նախարարությանը և արտահանողների ասամբլեային: Զեկույցի համաձայն՝ չորս ամսվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումն աճել է 1234 տոկոսով:
Նշվում է, որ 2020 թվականի հունվար-ապրիլին այս ցուցանիշը 8,795 մլն դոլար էր: Գործակալության տվյալներով՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ապրանքների ընդհանուր արտահանումը կազմել է գրեթե 1 միլիարդ դոլար: