«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները սկսել են վրաններ տեղադրել Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Ցուցարարներից ոմանք պատրաստվում են մնալ վրաններում:
«Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից միացել են բողոքի ցույցին, շատ մարդիկ են ժամանել, նրանք մնում են ու գիշերելու են վրաններում: Գիշերակացը հնարավորինս նորմալ անցկացնելու համար վրաններն անհրաժեշտ են, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ: Թե որքան ժամանակ կտևի դա կախված է նրանից, թե ինչպես իշխանություններն կարձագանքեն պահանջներին, որոնք հնչեցրել են Ռիոնի կիրճի պահակները», – հայտարարել է ցույցի մասնակից՝ Սաբա Կվանտրիշվիլին:
Նրա խոսքով, Հանրապետության հրապարակում տեղադրվելու է շուրջ 50 վրան:
Ցուցարարները սպասում են իրենց պահանջների վերաբերյալ իշխանությունների որոշմանը:
Ինչպես ասում են, իշխանություններին ժամանակ են տալիս մինչև մայիսի 24-ի ժամը 12:00-ն և եթե պահանջները չկատարվեն, մայրաքաղաքը կաթվածահար կլինի:
Ինչ վերաբերում է պահանջներին, ապա հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ՝ Վառլամ Գոլեթիանիի խոսքով, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը:
Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարումը: