AzTV- ի և AZERTAC-ի աշխատակիցները զոհվել են ականի պայթյունից՝ Քարվաճառում : Այս մասին հաղորդում է AzTV-ն։
«AzTV-ի 1989 թ.-ին ծնված օպերատոր Սիրաջ Աբիշովը և AZERTAC- ի 1982 թվականին ծնված աշխատակից Մահարամ Իբրահիմովը (Ալիօղլու) զոհվել են ականի պայթյունից՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»,- ասված է լրատվականում:
Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է նաև AzTV- ի տնօրեն Էմին Մամեդովը, ռազմական մեքենայի վարորդն ու տեղի մի բնակիչ:
Նշենք, որ Ադրբեջանը միջպետական բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Բողոքն ուղղված է ականազերծված դաշտերի համապատասխան քարտեզներ տրամադրելուց Հայաստանի հրաժարվելուն, ինչը սպառնում է ՀՀ գրավված տարածքներում բնակվող մարդկանց կյանքին: