Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն ավելի քիչ կախում կունենա վառելիքից ստացված շահույթից, քանի որ կձևավորվի, այսպես կոչված, «դիմակայության բյուջե»՝ մասամբ ֆինանսավորված Ռուսաստանի կողմից 5 մլրդ դոլար վարկով: Այս հայտնում է The Guardian-ը։
Իրանի երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ ինչպես ընթացիկ տարում, հաջորդ տարի ևս երկրի բյուջեն լինելու է դիմակայության, պատժամիջոցների դեմ պայքարի բյուջե:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանի նախագահը նկատի է ունեցել ամերիկյան կոշտ պատժամիջոցները, որոնք լրջորեն վնասում են երկրի տնտեսությանը:
Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն արդյունքի չեն հասնի պատժամիջոցների միջոցով Իրանին թուլացնելու հարցում:
Ռոհանիի խոսքով՝ Իրանը 5 մլրդ դոլար վարկ կստանա Ռուսաստանից՝ հավելելով, որ այս հարցով բանակցություններն արդեն ավարտվում են: