Ադրբեջանի Մեջլիսը՝ խորհրդարանը, այսօր լիագումար նիստում հավանություն է տվել՝ Ալի Ասադովի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում։
Ասադովի՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակվելու համար քվեարկել է 105 պատգամավոր։
Ալի Ասադովը մինչև վարչապետ պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է Ալիևի տնտեսական հարցերով ներկայիս օգնական, բաժնի ղեկավարի պաշտոնը։
Նշենք, որ նախկինում Ադրբեջանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Նովրուզ Մամեդովը։