Ոչ պարենային ապրանքների շուկայում նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0 %, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6 % գնաճ:
Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, կահույքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2 %, ոսկերչական զարդերի՝ 0.5 %, դեղագործական ապրանքների՝ 0.6 %, մաքրող, լվացող միջոցների` 1.0%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.4 %, հագուստի` 2.1 % գնաճ։
Միաժամանակ, բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի և հատակի ծածկերի գները նվազել են 0.1%-ով:
Ըստ ԱՎԿ-ի՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 3.6% գնանկում:
Նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 13.9 % և 23.8 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6 % և 25.2%-ով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի պարենային շուկայում նույնպես գնաճ է արձանագրվել: