ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել են սոցիալական պարտատոմսերի առաջին պիլոտային ծրագիրը: Աջակցությունն ուղղվելու է տեղական գյուղատնտեսական ոլորտին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Ուսումնասիրության համար դոնորական աջակցությունը տրամադրվում է Սլովակիայի Հանրապետության կողմից:
Պիլոտային այս ծրագրի նպատակը Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է, ինչի մասին այսօր հայտարարել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։