2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.0% գնաճ, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ պահպանվել է գների հարաբերական կայուն մակարդակ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.2 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.5 %, տարբեր տեսակի կոշկեղենի, ոսկերչական զարդերի՝ 0.7 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.8 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 1.2 % գնաճ:
Համաձայն վիճակագրության՝ բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի գները նվազել են 0.3 %-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 %-ով, իսկ հագուստի, մաքրող, լվացող միջոցների ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.0 % և 5.4 %-ով։
2021թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 49.6 % և 38.3 %, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 21. 6% և 32.0 % գնաճ: