Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին արձանագրությունը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Արձանագրությունը ստորագրվել է ԵԱՏՄ հինգ պետությունների՝ Ռուսաստանի , Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ևՂրղզստանի ղեկավարների կողմից։ Այն ստորագրվել է Նուրսուլթանում՝ 2019 թվականի մայիսի 29 -ին։
«Արձանագրության դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, ԵԱՏՄ-ում իրավական տարածքի ձևավորմանը, որը թույլ է տալիս ապահովել բարեխիղճ մրցակցություն, էլեկտրաէներգետիկայի ոլորտում այդ պետությունների տնտեսությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծում։ Այն ուղղված է նաև նշված պայմանների փոխշահավետ և իրավահավասար տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասված է հաղորդագրության մեջ։