Գինեգործությունը մեզ համար ռազմավարական ոլորտ է, որտեղ մեր անելիքները շատ են, իսկ նպատակները պետք է համապատասխան լինեն մեր ամբիցիաներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Ըստ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության՝ Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հիմնադրամի ռազմավարական նպատակները, որոնք ուղղված են հայկական գինու մասին իրազեկվածության բարձրացմանը, ներքին և արտաքին շուկաներում սպառման խթանմանը:
Իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանում ներքին սպառման մշակույթի զարգացմանը, միջազգային շուկաներում հայկական գինիների վարկանիշի բարձրացմանը, ինչը կնպաստի արտահանման աճին: