«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագրի համաձայն ՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թվականի մակարդակին:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը կգործի մինչև 2020 թվականի ավարտը: