Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2020թ․ պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը։ Եզրակացությունը ծավալուն է։ Armenia Тoday-ը մի քանի հատված է առանձնացրել, որոնք վերաբերում են հատկապես գնումների գործընթացին, ինչպես նաև աշխատակիցների պարգևատրմանը։ Էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի համակարգը չի գործել, խեղաթյուրում՝ կապված պարգևատրման ծախսերի հետ։
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ Էկոնոմիկայի նախարարության թափուր հաստիքների վերաբերյալ առկա է անհամապատասխանություն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի մասով։ Նշվում է, որ նշված օրենքի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետ՝ երեք ամսվա ընթացքում, պետք է հայտարավի մրցույթ, ինչը չի իրականացվել։
«2020թ ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ընդունվել թվով 49 աշխատակից և ազատվել 79-ը։ Պարզվել է, որ ընդունվածների ցանկում առկա են արտահաստիքային կարգով աշխատանքի ընդունվածներ այն դեպքում, երբ համաձայն հաստիքացուցակի, առկա է եղել թափուր հաստիք նույն պաշտոններով։ Նշվում է որ խոսքը նախարարի իրավախորհրդատուի, խորհրդական մասնագտեի պաշտոնների մասին է։
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ նշվել է, որ 2020 թվականին նախարարությունում ներքին աուդիտի համակարգը փաստացի չի գործել։ Հղում անելով «Ներքին աուդիտի մասին» օրենքին, նշվում է, որ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարն ապահովում է կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը, ինչը չի իրականացվել։
Գնումների գործընթացում ևս մի շարք անհամապատասխանություններ են արձանագրվել։
Մասնավորաես, Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) կողմից 2020 թվականի ընթացքում մոտ 515 անասնաբույժների հետ առանց մրցույթի կնքվել են քաղաքացիաիրավական պայմանագրեր։
Ներկայացվել են նաև անասնաբուժական ծառայությունների՝ 1116 ծրագրի գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 1100 միջոցառման շրջանակներում ձեռբերված առողջապահական և լաբորատոր նյութերի գնման գործընթացիվերաբերյալ տվյալներ։ Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ 2020թ․ առաջին կիսամյակի ընացքում առողջապահական և լաբորատոր նյութերի գնման գործընթացին հիմնականում մասնակցել ու հաղթող են ճանաչվել միևնույն կազմակերպությունները։
«Առկա է խեղաթյուրում՝ կապված նախարարության կողմից սխալ հոդվածի ներքո պարգևատրման ծախսերի ներկայացման հետ։ Պարզվել է, որ 2020թ․ ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները պարգևատրվել են 261, 777, 70 հազար դրամ գումարի չափով 411100 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված գումարի խնայողություններից։ Ուսումնասիրելով պարգևատրման տրամադրման ընթացակարգը՝ պարզվել է, որ աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայում են։ Ավելին, պարգևատրման գումարները հիմնական աշխատավարձի գումարների համեմատ կազմում են 20-251 տոկոս»,- մասնավորապես նշված է եզրակացության մեջ։
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ առկա են նաև դեպքեր, երբ աշխատակիցն ընդունվել է աշխատանքի և նույն ամսվա համար արդեն իսկ ստացել է պարգևատրում։