Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին, աշխատանքի կանցնի գործադիրում: Այդ մասին տեղեկացրել է Խաչատրյանը՝ Facebook-ի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»,- գրել է Խաչատրյանը: