Ժողովուրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը։
Այս մասին ԱԺ- Կառավարություն հարուցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Գևորգ Գեորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը չի ուզում հեռանալ։
Վարչապետի խոսքով՝ մեծագույն խնդիրն այն է, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, և առանձին խմբերի կարծիքները չպետք է շփոթել ժողովրդի արտահայտած դիրքորոշման հետ։
«Ձեր նշած օրակարգը սպառելու համար պետք է միջոցները տարբերակենք նպատակներից։ Մեր մեծագույն խնդիրն է այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։ Այսօրվա իմ և մեր Կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- եզրափակեց վարչապետը։
Հիշեցնենք, որ այս պահին ընդդիմադիր 16 ուժեր ԱԺ-ի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացնում։