Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը:
Հավելենք, որ նոր օրենքով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը։ Փոփոխություններ են կատարվել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կարգավորումներում․ արգելվել է իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ուղիղ ֆինանսավորումը։
Ի դեպ, նշենք, որ նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալը, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական: Օրենքի փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու: