«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին Նա հայտնել է Facebook-ի իր էջում։
«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,-հայտարարել է նա։
Նշենք, որ ավելի վաղ իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ հայտարարել էին խմբակցությունից դուրս գալու կամ մանդատից հրաժարվելու մասին: