ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Այս մասին Facebook-ի էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Մանրամասն քննարկել են վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու հաստատակամությունը:
Մարուքյանի խոսքով՝ հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում դիրքային կետերի տեղորոշման աշխատանքներ են կատարվում։