Կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է գույք հետ վերցնելու և օտարելու մասին նախագիծը։ «Armenia wine»-ն իրականացնում է ներդրումային ծրագիր, որը կստեղծի նորարարական կենտրոն։ Դիջիթեյն ընկերությունը կստեղծի 5000 նոր աշխատատեղ և կներդնի 40 միլիոն ԱՄՆ դոլար։
Ծրագրի իրականացման համար ընկերությունը կառավարությունից խնդրել է հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի կիսաքանդ կաթսայատնից տարածք հատկացնել, որի դեպքում կիրականացնի մեկ միլիարդ դրամի ներդրում։
Ի դեպ՝ ընկերությունն այդ տարածքում գտնվող մարզադաշտից երեխաներին օգտվելու հնարավորություն կտա։
Կառավարությունը որոշեց տրամադրել պահանջվող տարածքը։