ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։