Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույներում հնչեցված մի շարք հայտարությանը:
Մեկնաբանի դիտարկմանը, երկրորդ նախագահն ի՞նչ հիմնավորմամբ է ասում՝ եթե ես լինեի պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի՝ Փաշինյանը նշեց.
«Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, որը 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ ոք հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը՝ նա ասաց, որ այդ գործընթացը հիմա տեղի է ունենում. «Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում»: