ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: