Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել վաղը կայանալիք հանրահավաքի ու երթի վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։
Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»:
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին: