Չորեքշաբթի օրը ԱԺ–ում տեղի է ունենալու հարցուպատասխան, ըստ օրենքի՝ վարչապետը պետք է ներկայանա Խորհրդարան
«Այդ նույն օրը՝ ժամը 16.00–ին, այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք։ Բոլորս հավաքվում ենք, որ մեր ձայնը շատ հստակ հասցնենք այս Խորհրդարանին։ Վաղը շարունակվելու են բողոքի անհնազանդության ակցիաները»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերի համակարգող Իշխան Սաղաթելյանը: