Վիվա-ՄՏՍ-ն անդրադարձել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին մամուլում շրջանառվող տեղեկությանը, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության նախընտրական ցուցակում լինելու է նաև Ռալֆ Յիրիկյանի անունը։
Ընկերության հայտարարության մեջ ասված է․
«ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում:
Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»: