Թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Վարչապետը նկատեց, որ այս հարցն անգամ քննարկման առարկա էլ չէ։
«Այո՛, թուրքերը, այո՛, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրանք էլ մեզ են համարում թշնամի: Հարցը ուրիշ տեղ է՝ թշնամության հետ ի՞նչ ենք անելու: Ես մարզերում ասում եմ՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, էդքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրանք ավելի շատ են մեզ համարում թշնամի, ավելի շատ ենք մենք համարում թշնամի: Հարցն այն է, թե մենք ի՛նչ պետք է անենք այս իրավիճակում: Մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու»,- պատասխանեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․