ԱՄՆ-ը 12,9 միլիոն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: ՀՀ կառավարությունը ապրիլի 22-ին կայացած նիստում հավանություն տվեց սեպտեմբերի 28-ին ստորագրված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համաձայնագրի արձանագրության ստորագրմանը։
Փոփոխության նախագծով ավելացվում է նաև ՀՀ ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։
Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ծրագրի Արդար և ժողովրդավարական կառավարում ոլորտին, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների ու պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության անդամների միջև:
Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի սեպտեմբերի 30-ը: