ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս և Ծովակ համայնքներում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գտնվել է մարզի N զորամասում, որտեղ հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ։