Պատերազմի ընթացքում ու դրանից հետո, գերիների վերադարձի և սահմանների հետ կապված գրեթե բոլոր հարցերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունն առաջին անգամ էր: Հաճախ այլ երկրներում էլ նման փորձ չկա: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների, վայրագությունների մասին փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը, ցավոք, չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ գերակշռեցին քաղաքական պատճառները:
Այս կարևոր հարցերի, COVID-19-ի ժամանակ աշխատանքի բարդությունների, ներկայիս խնդիրների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Էդմոն Մարուքյանի հետ»,- գրել է ՄԻՊ-ը: