ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ՝ Սյունքիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, որին միացել է նաև ԼՀԿ-ն։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ն, Սյունքիում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 10-ին ԱԺ-ն լուծարվել է, բայց պատգամավորները շարունակում են իրենց գործունեությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում․