ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը՝ Սյունքիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նիստը հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով: Օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյնաից հետաքրքրվեց՝ ինչու՞ է ներկա միայն Արտաքին գործերի փոխնախարարը և որտե՞ղ են մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները:
Արման Աբովյանը նշեց, որ տեղյակ չէ, թե նրանք ինչ հիմնավորումներով են բացակայում:
Ադրբեջանական զինված ուժերը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Մանրամասները՝ տեսանյութում.