ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱԳ նախարարների աշխատանքն արդեն սկսվել է։
«Մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքով քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ներկա վիճակը։
Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ն առաջարկել է սկզբում աջակցել սահմանի սահմանագծման եւ սահմանազատման համար՝ հանդես գալով այդ նպատակով համատեղ հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ»,- հայտարարել Է Լավրովը: