Մայիսի 21-ին անցկացվել է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների առցանց հանդիպում, որին մասնակցում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին կներկայացվի հաշվետվություն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման մոտեցումների համաձայնեցման և երրորդ երկրներից գազի փոխադրման սակագնի սահմանման հանձնարարականների կատարման վերաբերյալ:
Ակնկալվում է, որ խորհրդի անդամները կքննարկեն անդամ երկրների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները, սորտերի փորձարկման և սերմարտադրության ոլորտներում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության միավորմանն ուղղված միջոցառումների ցանկը գյուղատնտեսական բույսերի, գույքի գնահատման ծառայությունների, վարկավորման կարգի պահպանման համատեղ վերահսկման միջոցառումների մասին։