ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի ունեցած նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին:
«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերի լուծում»,- ասել է Սեմերիկովը:
Նշվում է, որ նիստի ընթացքում հանդիպման մասնակիցները լսել են նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որով նա գնահատել է իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանին սահմանակից շրջաններում և նշել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը: