Քիչ առաջ մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա: Առաջին հանդիպումը նախատեսված էր Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ: Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Ռիշար Ֆերանը Նիկոլ Փաշինյանի դիմավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ: Հանդիպումը փակ ֆորմատով է անցկացվում:
Ֆերանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվելու է Ելիսեյան պալատ, որտեղ նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա Էմանուել Մակրոնի հրավերով է: Երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կհանդիպի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և հայ համայնքի հետ: Հանդումներից հետո Փաշինյանը կմեկնի Բրյուսել: