Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվեց, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական տիրույթում։
Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ զինծառայողը վերադարձվել է։