ՀՀ ԱԺ այսօրվա նիստը կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով: Գրանցվել էր ընդամենը 7 պատգամավոր:
Նշենք, որ քվորումի համար անհրաժեշտ է, որ գրանցվեին 67 պատգամավոր:
Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
Հունիսի 15-ից սկսած ԱԺ նիստը չի կայանում՝ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվելու պատճառով։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։