Թեհրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը։ Այս մասին Twitter-ում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին:
Նա նշել է, որ Անդրկովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) երեք առանցքային հարևանների (Իրան, Թուրքիա և Ռուսաստան) հետ համատեղ պետք է համագործակցեն՝ ի շահ տարածաշրջանի: