ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում զրույցում հայտնեց Սուրեն Օհանջանյանը։
Նա տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իր բնակարանը խուզարկում։
«Ընտրությունների հետ կապված ինչ- որ անօրինական թղթեր են փնտրում»,- փոխանցեց նա։
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո իրավապահների ուշադրությունում են հայտնվել Սյունիքի մարզի համայնքապետերը։
Երեկ խուզարկություններ էր իրականացվել նաև Քաջարանի քաղաքապետի բնակարանում։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է, իսկ Քարահունջ վարչական շրջանի ղեկավարն էլ կալանավորվել է։