ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Հանրապետության նախագահին:
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե թե ինչո՞վ է պայմանավորված եղել ընտրության օրը վարչապետի կողմից նախապես հայտարարված օրը՝ հունիսի 20-ը նշանակելը։
«Հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները կարող են նշանակվել ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 45 օր հետո, ուստի, նախագահն ընտրության հնարավորություն ունեցել է»,- նշեց նա։
Թովմասյանը երկու այլ միջնորդություն ևս ներկայացրեց։
ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանն ու Վահե Գրիգորյանը դեմ էին նրա ներկայացրած միջնորդությանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն քննում է ընտրությունները չեղարկելու չորս քաղաքական ուժերի ներկայացրած բողոքները։