«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, դիմելով ՍԴ-ին, ասաց՝ պետք է ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի՝ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը։
«Ձեր կողմնորոշումն այս գործով, ցավոք, ակներև է։ Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլև իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Հայաստանում Սահմանադրության ու սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության ու անկախ դատական համակարգի առաջնորդ»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։