Կալանավորվել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Հավելենք, որ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և իջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կալանավորված է Սյունիքի 5 համայնքապետ` Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։
Հավելենք, որ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մի մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր դատավարությունը, սակայն, նիստը հետաձգվեց 15 օրով։