Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրա ինքնազգացողությունը լավ է, մի քանի օր կապաքինվի և աշխատանքի կվերադառնա։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հուլիսի 13-ի երեկոյան վատ էր զգացել և շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Այնտեղ սուր ինֆարկտ էր ախտորոշվել և կատարվել էր սրտի ստենտավորում։